A BICYCLE

Стандартный

John’s father likes to swim. So he often goes to the swimming pool. His mother likes to play tennis. They often go to the stadium. Their son John is seven. He wants to be a good sportsman. His mother teaches him to play tennis but he asks his parents to give him a bicycle.

One day Father comes home and says: «I have got a present for you. Come and see».

John comes up and sees…..»Oh, it’s great! It’s a bicycle! I like it very much. Thank you Daddy! I am so glad to have it».

Every day Father and John go to the sports ground to ride a bike.

One day John says, «I can ride a bicycle very well. Let’s ask Mother to go with us».

So they go to the sports ground and watch John riding a bike. He rides and rides and rides. He is happy. He says, «Look, Mum! No hands!» Then he says, «Look, Dad! No feet!»

But suddenly John cries, «Look, Mum! No teeth!»

Реклама

Աշխարհի ամենալավ, ամենահոյակապ, ամենահրաշալի պապիկները

Стандартный

Հայկը ունի երեք պապիկ: Երեքն էլ նույն տան մեջ միասին են ապրում: Դե, նա, իհարկե, երեք տատիկ էլ ունի: Բայց տատիկները պապիկների ձեռքը կրակն ընկել, տեղափոխվել են բոլորովին ուրիշ՝ հեռո՜ւ, շա՜տ հեռու մի տեղ՝ ոչ ավել, ոչ պակաս նույն փողոցի դիմացի մայթի տուն: Այս շաբաթ Հայկն իր պապիկների մոտ է մնալու: Նրանց մոտից է գնալու դպրոց: Իսկ դպրոցը բավականին հեռու է: Դրա համար պապիկները Հայկի համար հեծանիվ են հավաքել: Միայն թե հեծանիվը փոքր-ինչ խարխուլ է: — Հա՛յկ, — ասում է Անուշավան պապը, — տե՛ս, թե քեզ համար ի՜նչ ընտիր հեծանիվ ենք հավաքել: — Շնորհակալություն, — ասում է Հայկը, — բայց չէի ասի, թե ընտիր է: Անվադողերը ծակ են, ղեկը թեք է, ակները ծուռ են, նստարանն էլ իսկի ամրացված չէ: — Դե լավ, հա՜, — ասում է Մնացական պապը, — ես քո տարիքում շա՜տ ուրախ կլինեի այսպիսի հեծանիվ ունենալու համար: Իմ հեծանիվի դողերը միշտ ծակ էին լինում: — Դողե՞րը: Դողերից ես խոսում, — բացականչում է Պատվական պապը, — բախտավոր երեխա ես եղել: Իմն իսկի դողեր չուներ, ակները փայտից էին, նստարանն էլ ոչ մի անգամ ամրացված չէր լինում: — Ձերը դեռ լավ է, — ասում է Անուշավան պապը, — իմ հեծանիվն ուներ փայտե, քառակուսի ակներ, նստարան ընդհանրապես չուներ և ուներ ընդամենը մեկ ոտնակ: — Պա՜հ, դա էլ է մեծ բան, — ասում է Մնացական պապը, — իմ առաջին հեծանիվն ակներ չուներ: Հեծանիվ հո չէր, հեծան էր: Ամեն օր եղանի վրա ցատկոտում էի դպրոց: -Երանի՜ քեզ, — ասում է Պատվական պապը, — մի քանի ամիս մի հեծանիվ ունեի, ջարդուփշուր եղավ այնպես, որ նրանից միայն մի ժանգոտ ձող մնաց: Էդ ձողի վրա ցատկոտելով դպրոց էի գնում: Իսկ դպրոցը երեսուն կիլոմետր հեռու էր: — Ավելի մոտիկ դպրոց չկա՞ր, ի՞նչ է — հարցնում է Հայկը: — Չէ՛, չկար, — ասում է Անուշավան պապը, — բայց կար ավելի հեռուն: Ես ամեն օր քառասուն կիլոմետր գնում, քառասուն կիլոմետր ետ էի գալիս, մի քառակուսի, ժանգոտ փայտե անիվի վրա: — Քո գնալ-գալը խաղուպար է եղել, Անուշավա՜ն, — ասում է Մնացական պապը, — հո ինձ նման լեռների վրայով չես գնացել դպրոց: Պատվական պապը ծիծաղում է: — Դու էդ փոքրիկ բլրակներին լեռներ անունն ես տալիս, հա՞: Մեր լեռների համեմատ դրանք փոսե՜ր էին: Մեր դպրոցը երկրի ամենաբարձր սարի գլխին էր. տարին տասներեք ամիս ձյուն էր նստած լինում: — Ո՞նց թե, տարին տասներեք ամիս…, – զարմանում է Հայկը: — Դե, լավ, հա…,– ասում է Պատվական պապը, — էդ լավագույն դեպքում: Հաճախ ավելի երկար էր մնում: — Էդքան բա՞ն: Երանի՜ քեզ, — ասում է Անուշավան պապը, — Երկրի ամենաբարձր սարն ես ասում: Իմ դպրոցն Ուրալյան լեռների գլխին էր գտնվում: Ամռանն էլ այնտեղ երեսուն աստիճան ցուրտ էր: Ժամերով ձյուն էի ճեղքում, որ դպրոցը գտնեմ: — Ոչ թե երկրի, այլ աշխարհի՜ ամենաբարձր սարի մասին էի խոսում, — վրա է բերում Պատվական պապը,-իսկ այնտեղ, երբ կանգնում էի ոտնաթաթերիս վրա, ձեռքս հասնում էր լուսնին: Ու դեռ տունդարձի ճամփան էլ էր ելնում սարնիվեր: — Այո, տղաս, մեր ժամանակ այդպես էր, — Հայկին է ասում Պատվական պապը: — Ամեն առավոտ ես ժամը հինգին էի վեր կենում, որ հասցնեի թերթերը բաժանել: — Երանի քե՜զ, կարգին փափուկ կյանք ես ունեցել, — բացականչում է Անուշավան պապը, — ժամը հինգի՜ն: Ինձ համար, մինչև հինգը քնելը արքայություն կլիներ: Ես գիշերը երկուսին տասնհինգ պակաս էի վեր կենում, որ թերթերը տանեմ, հասցնեմ թերթ բաժանողներին: -Երանի ձե՜զ, — ասում է Մնացական պապը, — տեղը տեղին քնել եք: Ես թերթերի գործարանում էի աշխատում ու դեռ քուն չմտած արդեն վեր էի կենում: — Ամենատհաճ բանն այն էր, որ մեկ-մեկ անձրև էր գալիս, — ասում է Անուշավան պապը: — Մեկ-մե՞կ, — հարցնում է Պատվական պապը: Անուշավան

պապը օրորում է գլուխն ու ասում՝ — Մեզ մոտ անձրև ամեն օր էր գալիս: Նարնջի չափ խոշոր կաթիլներով: Մյուս պապիկները լռում են: Ի վերջո Անուշավան պապը կանչում է՝ — Ուզում եմ ասել՝ ձմերուկի չափ կաթիլներով էր գալիս:

— Այդքան բան, հա՞, — ասում է Մնացական պապը, — մենք դա անձրև չէինք էլ համարի: Ես դպրոց գնալիս միշտ մի խողովակ ու դիմակ էի վերցնում հետս: Ու երբ թաց գուլպաներս քամում էի, հատակը ծայրից ծայր թրջվում էր: Պատվական պապը բարձր ձայնով հորանջում է: — Երանի՜ ձեզ: Իսկ ես, երբ անձրևաջուրը ականջիցս դուրս էի թափում, ամբողջ դասասենյակն էր հեղեղի մեջ կորչում: — Այդքան բան, հա՞, — որոտում է Մնացական պապը, — հա՜-հա՜-հա՜, փափկակենցա՜ղ: Այնտեղ, որտեղ ես ականջիցս ջուր եմ թափել, գետ է գոյացել, անունն էլ՝ Դանուբ: — Դանո՞ւբը, — բացականչում է Հայկը, — Եվրոպայի ամենամեծ գետն է Դանուբը: — Ճիշտ ես, — ասում է Մնացական պապը, — Այդ օրվանից ամենամեծն է: — Իմ ճանապարհի ամենավտանգավոր մասը ջունգլիներով էր անցնում, — ասում է Պատվական պապը, — հո ճանապարհ չէր, ավազակների դարան էր: Իսկ պաշտպանվելու համար ունեցած-չունեցածս խաղալիք ատրճանակ էր: — Այ քե՜զ բան, — բացականչում է Հայկը, — ավազակնե՜ր: — Դե, — ասում է Պատվական պապը, — տասից ավել չէին լինի: — Խաղալիք ատրճանա՞կ, — հարցնում է Անուշավան պապը, — Այ, մա՜րդ: Երանի իմ ձեռքի տակ էլ նման մի բան լիներ: Իմ դպրոցի ճամփան օվկիանոսով էր անցնում: Նավակիս վրա հարձակվող ծովահեններին քշելու համար ես իմ սարքած փայտե սուրն էի գործածում: — Իսկ ծովահենները…, — ասում է Հայկը: — Նրանք ատրճանակներ ու թնդանոթներ ունեին, հետն էլ միաչքանի էին, — ասում է Անուշավան պապը: — պատկերացնո՞ւմ ես: — Այդքան բան, հա՞: Երանի ձե՜զ, — ասում է Մնացական պապը, — Հյուսիսային բևեռն անցնելուց հետո ես ամեն օր թաթարների մի ամբողջ կատաղի բանակի հետ էի հանդիպում: Տանկերով ու թնդանոթներով: Իսկ ես նրանց փաթաթած տետրով էի հաղթում: — Ամե՞ն օր, — հարցնում է Հայկը: — Օրը երկու անգամ, — ասում է Մնացական պապը, — մի անգամ դպրոց գնալիս, մի անգամ էլ՝ վերադառնալիս: — Այդպես է, Հա՛յկ, — ասում է Պատվական պապը, — բայց դե, ինչ էլ լիներ, դպրոց էինք գնում: Հիշում եմ՝ շաբաթներ շարունակ դպրոց էի գնում կոտրված ոտքով ու երբ վերջապես հասնում էի, ուսուցչուհին ասում էր. «Դե՛, երեխաներ, արդեն երեքն անց կես է: Մինչ վաղը»: — Կոտրված ոտիկով, — ծիծաղում է Անուշավան պապը, — պա՜հ, պա՜հ պա՜հ: Այդքան բա՞ն: Մի անգամ ես դպրոց եմ գնացել երկու փշրված ոտքով, տասնինը կոտրված կողով ու քառասունվեց աստիճան ջերմությամբ: Ու երբ վերջապես հասա դպրոց, տեսա ցուցանակ, որի վրա գրված էր. «Արձակուրդի պատճառով փակ է»: — Է՜հ, — փնչացնում է Մնացական պապը, — ուրեմն իմ համեմատ բողկի պես առողջ ես եղել: Ես ոտքից գլուխ ջարդուփշուր եղած էի: Ու դեռ մի բան էլ կարմրախտ, խոզուկ, ջրծաղիկ, կարմրուկ ու թոքաբորբ ունեի, չհաշված, որ նշիկների վիրահատություն էի տարել: Բայց և այնպես դպրոց գնացի: Հասնեմ տեղ, ի՞նչ պարզվի՝ դպրոցի տեղում ավտոկայանատեղի են սարքել: — Այո, Հայկ, — ասում է Պատվական պապը, — դրանք ուրիշ ժամանակներ էին: — Ճիշտ է, Հայկ, — ասում է Անուշավան պապը, — դրանք շատ ուրիշ ժամանակներ էին: — Իրոք որ, — ասում է Մնացական պապը, — այսօրվա երեխաներդ մեր համեմատ շա՜տ փափուկ կյանքով եք ապրում: — Հերիք եղավ, բոլ եղավ. վերջ դրե՜ք ձեր փուչ պատմություններին, — բացականչում է Արմենուհի տատիկը: Նա ամեն ինչ լսել ու ջղայնացած մոտենում է պապիկներին: — Հերի՞ք չէ պահեք երեխային: Դպրոցից ուշանում է: — Իրոք, — ասում է Տիգրանուհի տատիկը, — ո՞վ է հավատում ձեր հեքիաթներին: — Դու գնա՜ դպրոց, Հա՜յկ, շուտ արա՜, — ասում է Մաքրուհի տատիկը, — ուշանում ես… — Չեմ ուշանա, — ասում է Հայկը, — կարճ ճանապարհ գիտեմ: Այդ ճանապարհով որ գնամ, հաստատ չեմ ուշանա: Եվ Հայկը ճանապարհ է ընկնում: Երբ Հայկը հասնում է դպրոց, ուսուցչուհին դռան մոտ սպասում է նրան: — Ըհը, Հայկ, — ասում է ուսուցչուհին, — լավ էլ ժամանակին ես հասնում: — Ես, պապիկներիս մոտ եմ մնում, — ասում է Հայկը, — նրանք քաղաքից բավականին հեռու են

ապրում: Լավ է, որ ինձ համար հեծանիվ են հավաքել: — Ի՜նչ, — բացականչում է ուսուցչուհին, — այդքան երկար ճանապարհը դրանո՞վ ես անցել,- ուսուցչուհին մատնացույց է անում անիվը, որով Հայկը հասել է դպրոց,- դա՞ է հեծանիվը: — Գիտե՜մ, գիտե՜մ,- ասում է Հայկը, — երանի ինձ:

Որտեղից հայտնվեց Ծովաստղիկը

Стандартный
  1. Ով էր հեքիաթի հերոսը: ամենամեծ փիղը, մի քիչ փոքր փիղը, մի քիչ ավելի փոքր փիղը, միջնեկ փիղը, միջնեկից փոքր փիղը, փոքր փիղը և ամենափոքր փիղը

 

 

2  Դուրս գրեք հեքիաթի ամենահետաքրքիր կամ ամենածիծաղելի կամ          ամենազարմանալի մի հատված:

Հետո ամենամեծ փիղը բոլորին վեր նետեց, և նրանք թռան դեպի ընկնող աստղը: Հետո միջնեկ փիղը մի քիչ էլ բարձր նետեց բոլորին, և նրանք մի քիչ էլ  մոտեցան ընկնող աստղին: Հետո միջնեկից փոքր փիղը վերև նետեց  փոքրին և ավելի փոքրին, ավելի ճիշտ՝ փղիկին:

 

3  Ինչ նոր բան իմացաք այս հեքիաթից:

Ես իմացա որ աստղը կարողանում է ջրի մեջ ընկնել։

 

Որտեղից հայտնվեց Ծովաստղիկը
Եվ այսպես: Աշխարհում յոթ փղեր էին ապրում. ամենամեծ փիղը, մի քիչ փոքր փիղը, մի քիչ ավելի փոքր փիղը, միջնեկ փիղը, միջնեկից փոքր փիղը, փոքր փիղը և ամենափոքր փիղը, ավելի ճիշտ՝ փղիկը:

Մի օր նրանք կանգնել էին բլրի գագաթին՝ հենց  ծովի մոտ և նայում էին աստղերին: Գիշերը մութ էր, և աստղերը՝ փայլուն-փայլուն:

Ծովի ձկներն էլ էին աստղերին նայում:  Հենց ընկնող աստղ էին տեսնում, սուզվում էին ջրի տակ: Նրանք կարծում էին, թե աստղն ընկնում է ծովի հատակը:

_Եկեք բռնենք ընկնող աստղը,- ասաց ամենամեծ փիղը:

_Եկեք,-համաձայնեցին բոլորը:

Եվ այսպես: Ամենամեծ փիղը կնճիթով բարձրացրեց մի քիչ փոքր փղին, մի քիչ փոքր փիղը բարձրացրեց  մի քիչ ավելի փոքր փղին, մի քիչ ավելի փոքր փիղը՝ միջնեկ փղին, միջնեկ փիղը՝ միջնեկից փոքր փղին, միջնեկից փոքր փիղը բարձրացրեց փոքրին, իսկ փոքրը՝ ամենափոքրին, ավելի ճիշտ՝ փղիկին:
Հետո ամենամեծ փիղը բոլորին վեր նետեց, և նրանք թռան դեպի ընկնող աստղը: Հետո միջնեկ փիղը մի քիչ էլ բարձր նետեց բոլորին, և նրանք մի քիչ էլ  մոտեցան ընկնող աստղին: Հետո միջնեկից փոքր փիղը վերև նետեց  փոքրին և ավելի փոքրին, ավելի ճիշտ՝ փղիկին: Եվ նրանք համարյա հասան ընկնող աստղին:  Հետո փոքր փիղը նետեց ամենափոքր փղին, ավելի ճիշտ՝ փղիկին, և փղիկը կնճիթով բռնեց ընկնող աստղը և տվեց փոքր փղին: Փոքր փիղը աստղը տվեց միջնեկից փոքր փղին, իսկ միջնեկից փոքրը՝ միջնեկին: Միջնեկը աստղը տվեց միջնեկից մի քիչ մեծին, իսկ միջնեկից մի քիչ մեծը՝ մի քիչ ավելի մեծին, իսկ մի քիչ ավելի մեծը՝ ամենամեծին: Ամենամեծ փիղը աստղը տվեց ձկնիկին: Ձկնիկը կուլ տվեց աստղը և դարձավ ծովաստղ:

 

 

 

 

 

 

 

 

Մանդարինկա

Стандартный

 

imagesԱյս 16 սմ երկարություն ունեցող կենդանին բնակվում է Խաղաղ օվկիանոսի արևմտյան ջրերում՝ Ճապոնիայի Րյուկյու կղզու և Ավստրալիայի հարավային շրջաններում։ Մանդարինկաներն, իջնելով ջրի խորքերը, սկսում են որսալ մանր խեցեմորթներ և այլ անողնաշարավոր կենդանիներ, որոնք հանդիսանում են մանդարինկաների հիմնական սնունդը։

Читать далее

My favourite season

Стандартный

My favourite season is summer. Тhe summer months are June, July and August.  It is hot in summer. I like summer because I can swim in the sea and I can eat ice-cream with my friends. All the seasons are beautiful but I like summer very much

pastedImage

Փղի մասին

Стандартный

Փիղն աշխարհի ամենաաշխատասեր կենդանին էր: Նա սնվում էր միայն բուսական կերով փիղը շատ բարի էր քղի դիմաց, եթե դուրս է գալիս մուկ ինքը փոխում էր իր ուղին, եթե իր դիմաց կա անպաշպան կենդանի ինքը զգույշ դնում է ուրիշ կողմ և գնում։ Փիղը վախենում էր մկից։ Փիղը պարզապես խաղասեր ու մեծահոգի կենդանի է։ Ճանապարհորդները  գիտեն, որ այդպիսի ձայն հանում է միայն վիրավոր փիղը։Փիղը այդպես աղերսում է օգնության։

sjsg.png